ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Վլադիմիր Օհանյանն ու Դավիթ Ամալյանը նշանակվել է ՀՌԱՀ անդամ

Վլադիմիր Օհանյանն ու Դավիթ Ամալյանը նշանակվել է ՀՌԱՀ անդամ
07.06.2017 | 18:05

Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Վլադիմիր Օհանյանն ու Դավիթ Ամալյանը նշանակվել են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամ՝ վեց տարի ժամկետով։ ՀՌԱՀ անդամների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, մայիսի 31-ի նիստում, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների փաստաթղթերը, միաձայն որոշում է կայացրել դիմում ներկայացրած 7 թեկնածուից հաղթողներ ճանաչել՝ Դավիթ Վարդանի Ամալյանին և Վլադիմիր Հակոբի Օհանյանին: Հանձնաժողովը հիմք է ընդունել հեռուստատեսության, մշակույթի և արվեստի բնագավառներում նրանց մասնագիտական աշխատանքային փորձը, հասարակության լայն շրջանում ունեցած հեղինակությունն ու վստահությունը:
Վլադիմիր Օհանյանը եղել է «Հայրենիք» մանկական հեռուստաալիքի տնօրենը, «Ար» հեռուստաընկերության գործադիր տնօրենը: 2008-2011-ին՝ քաղաքաշինության փոխնախարարի օգնականը: 2011-ի մայիսին նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՌԱՀ անդամ` 6 տարի ժամկետով:


Դավիթ Ամալյանը եղել է Երևանի քաղաքապետարանի Երևանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենը: Նա 80 երգի հեղինակ է, որոնց մեծ մասը գրել է իր բանաստեղծությունների հիման վրա: 2011-ին նախագահի կողմից արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: Պարգևատրվել է բազմաթիվ գերատեսչական շքանշաններով։ 1990-94-ին մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին՝ «Ազգային լեգեոն» ջոկատի, «Արծիվ» 4-րդ գումարտակի, այնուհետև «5-րդ բրիգադի» զորամիավորումներում:

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ